ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը
18.01.2013 | 20:15

Նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ գումարված վերջին նիստում ՀՀԿ գործադիր մարմինը քննարկել է նախագահական ընտրությունների կազմակերպական հարցեր: Նիստին մասնակցել են նաև նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամները: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն քարոզարշավը սկսելու է Երևանի Ավան թաղամասից, շարունակելու է Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում: Արդեն պատրաստ են նախընտրական ծրագիրն ու բուկլետները, որոնք կբաժանվեն հունվարի 21-ից:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ